Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը բանավիճում է կուսակիցների հետ

Թրամփը բանավիճում է կուսակիցների հետ
09.10.2017 | 21:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային սուր բանավեճի մեջ է մտել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերի հետ: Թրամփը նրան մեղադրել է միջուկային հարցի շուրջ Իրանի հետ 2015-ին կնքված «ահավոր» պայմանագրի համար՝ հավելելով, որ Քորքերը ցանկանում էր դառնալ ԱՄՆ պետքարտուղար, սակայն ինքը մերժել է նրան:

Նրա թվիթերյան գրառումը հաջորդել է The New York Times-ին Բոբ Քորքերի հարցազրույցին, սենատորը նախագահին մեղադրել է երկիրը ինչպես հեռուստատեսային շոու կառավարելու մեջ և հայտարարել՝ այլ երկրներին ուղղված Թրամփի անմիտ մեղադրանքները կարող են ԱՄՆ-ը տանել դեպի երրորդ համաշխարհային պատերազմ:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ