Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցում է երկրի տարածքում երկրորդ ռազմաբազա տեղակայելու հարցով: «Համապատասխան նախարարությունների մակարդակով խորհրդակցություններ էին անցկացվում այդ հարցով: Ղրղզստանի Հանրապետությունը կարծում է, որ անվտանգութան ապահովման համար ոչ միայն Ղրղզստանում, այլև ընդհանուր տարածաշրջանում անհրաժեշտ է հարավում ռազմաբազա տեղակայել»,- ասել է նա: Իսակովն ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: