Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հերմինե Նաղդալյան. Ի՞նչն է գերակա` տարա՞ծքը` որպես երկրի մաս, թե՞ մարդիկ` որպես ազգի մաս

Հերմինե Նաղդալյան. Ի՞նչն է գերակա` տարա՞ծքը` որպես երկրի մաս, թե՞ մարդիկ` որպես ազգի մաս
09.10.2017 | 22:10

Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ նստաշրջանը, որի բացմանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով անցած ժամանակահատվածում վեհաժողովի գործունեության մասին զեկույցին և քննարկմանը`նա գործընկերների ելույթները շատ կարևոր է համարել ԵԽԽՎ-ի ու եվրոպական ժողովրդավարության համար. «Շատ կարևոր է, որ չնայած բարդ ժամանակաշրջանին, Վեհաժողովը հաստատակամ ընթանում է իր շարքերից կոռուպցիան արմատախիլ անելու և իր բարի անունը վերահաստատելու ուղղությամբ՚ և անդրադարձել հրատապ դարձող խնդրին. ՙՏասնամյակներով ԵԽԽՎ-ն եղել է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության արժեքների հարթակ: Այստեղ ենք քննարկել համաշխարհային օրակարգի ամենահրատապ հարցերը ու դա ինձ իրավունք է տալիս հարց բարձրացնել` ի՞նչն է այսօր մեզ համար արժեք` ժողովու՞րդը, թե՞ պետության սահմանները: Վերջին երկու հանրաքվեները Կատալոնիայում և Քրդստանում վկայում են, որ այս խնդիրը կա և Արևմուտքում, և Արևելքում: Մենք իրավունք չունենք աչք փակել այս լուրջ խնդրի վրա:
Մեկը մեկի հետևից ժողովուրդները ինքնորոշման իրենց կամքն են բարձրաձայնում ու մնում չլսված: Փոքրիկ կայծերից արագ մեծ հրդեհներ են բռնկվում: Խաղաղ ժողովրդավարական ընթացքի փոխարեն առաջանում են հակամարտություններ: Երեկ Ղարաբաղ, Կոսովո և այլ հայտնի օրինակներ, այսօր` Կատալոնիա և Քրդստան, վաղը ո՞ւմ հերթն է: Անկախության հանրաքվեների շարքում եզակի է մնում 2014-ի Շոտլանդիայի հանրաքվեն: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ էր ճանաչել Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները և հնարավոր է, որ դա էլ որոշակիորեն ազդեց հանրաքվեի ելքի վրա:


Մենք՝ համաշխարհային հանրությունը, պիտի պատասխան գտնենք այս հարցին. երբ տարածքային ամբողջականության ու ազգի ինքնորոշման սկզբունքները բացահայտորեն հակասում են իրար, ո՞ր սկզբունքը պետք է գերակա լինի: Ի՞նչն է գերակա` տարածքը` որպես երկրի մաս, թե մարդիկ` որպես ազգի մաս: Միջազգային իրավունքը որևէ մեկին գերակայություն չի տալիս, ու դա արդեն դառնում է վտանգավոր բացթողում:
Միջազգային իրավունքի սպեկուլյացիան և թյուրըմբռնումը տառապանքի ու փորձությունների է ենթարկում այն ժողովուրդներին, որ իրենց անկախության համար ոչնչի առաջ կանգ չեն առնում: Իսկ ո՞վ է պաշտպանում նրանց իրավունքները:


Մենք` միջազգային հանրությունս, պարզորոշ արտահայտել ենք մեր կամքը, որ սպեկուլյացիաները այլևս դեր չեն խաղում, և որ տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնաճանաչման սկզբունքները բացահայտորեն հակասում են իրար կամ մեկը մյուսի հանդեպ գերակայություն ունի: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ասվում է, որ ինքնաճանաչված ժողովուրդները ունեն տարածքային ամբողջականության իրավունք: Բայց եվրոպական քաղաքական մշակույթը, որը հաճախ հիմնվում է ստատուս քվոյի միջազգային կառուցողական հիմքի վրա, մինչև օրս հստակ ենթաիմաստներ չի պարունակում, ո՞րն է ավելի գերակա` տարա՞ծքը` որպես երկրի մաս, թե՞ մարդիկ` որպես ժողովրդի մաս:
Փաստորեն, ժողովրդավար աշխարհը ոչ միայն չի ընդունում, որ ազգերը իրենք կարող են որոշել իրենց ճակատագիրը, այլև չի թույլատրում նրանց անգամ «այո» կամ «ոչ» ասել: Մի՞թե լինելով մարդու իրավունքների ջատագով` մենք ազգի իրավունքը ոտնահարելու կողմնակից ենք: Հանրաքվեների մանրամասների, պատճառների, ձևերի ու հետևանքների մեջ չմտնելով` հասկանանք` ինչու՞ աշխարհը պատրաստ չէ ազգի կամահայտնության այդ ձևի իրավական հետևանքները ճանաչելուն:


Վստահ եմ` իբրև ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագով համաեվրոպական կազմակերպություն, մեր պարտքն է քաղաքական լուծում տալ միջազգային օրակարգում թիվ 1-ը դարձած այս հարցին: Ոչ թե ձեռնամուխ լինել կամ մասնակցել առանձին հակամարտությունների կարգավորմանը,այլ քաղաքական հիմնարար լուծում տալ»:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ