Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դուբայն անցնում է 15 վայրկյանանոց ռեժիմի

Դուբայն անցնում է 15 վայրկյանանոց ռեժիմի
10.10.2017 | 12:43

Դուբայի միջազգային օդանավակայանում կտեղակայվեն կենսաբանական «խելացի» թունելներ, որոնց շնորհիվ անձնագրային հսկողություն անցնելու ժամանակը կկրճատվի մինչև 15 վայրկյան: ՈՒղևորներին հարկ չի լինի անձնագրերը հանել պայուսակներից: Բավական կլինի միայն մի քանի վայրկյան կանգ առնել թունելի մուտքի առջև:

Այդ ընթացքում կկատարվի աչքի ցանցաթաղանթի սքանավորում, որից հետո հարկավոր կլինի հանգիստ անցնել թունելով. այդ ընթացքում տվիչները կճանաչեն դեմքը: Ստուգումից հետո միջանցքի հատակը կարմրից կփոխվի կանաչի՝ ազդանշան տալով, որ ինքնությունը հաստատված է: Ծառայության գործարկման ժամանակը հայտնի չէ:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ