Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքյան Քրդստանի համադաշնությունը` հարցի լուծու՞մ

Իրաքյան Քրդստանի համադաշնությունը` հարցի լուծու՞մ
10.10.2017 | 12:45

Իրաքի իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի անցկացմամբ, հաղորդում է Asharq Al-Awsat թերթը:

Իրաքյան Քրդստանի Քաղաքական ղեկավարության խորհրդի անդամ Աբդալա Վարաթին ասել է, որ «համադաշնության ստեղծման առաջարկությունը փոխանցել է երրորդը կողմը, որը ներկայացնում է քրդական ինքնավարության հետ հարևան պետություն», նախաձեռնությանը «հավանություն են տվել Իրաքի խորհրդարանի առանձին քաղաքական խմբակցություններ և կառավարությունը», բայց այն «պաշտոնապես չի ներկայացվել»: Փաստաթղթում, Վարաթիի խոսքով, ընդգծվում էր, որ «համադաշնությունը ներկա պահին լավագույն լուծումն է Իրաքի քաղաքական իրադրության համար»: Սակայն, ինչպես նշել է քուրդ քաղաքական գործիչը, Էլբիլը կարող է «Բաղդադի հետ համադաշնության ձևավորումը քննարկել կենտրոնական իշխանությունների կողմից քրդական պետության ճանաչման դեպքում»:
Բաղդադից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հետևել:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ