Սոչիում հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: Գագաթնաժողովում նրանք ԱՊՀ շրջանակներում համագործակցության կարևոր հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակեն:
Հատուկ ուշադրություն կդարձվի կազմակերպության, նրա գործադիր կառույցների և մասնաճյուղերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Սպասվում է, որ որոշում կընդունվի 2018-ին նախագահության գործառույթները Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին: Նախատեսվում է ստորագրել մի շարք բազմակողմ փաստաթղթեր` մշակութային, հումանիտար, իրավապահ և ռազմական ոլորտներում համագործակցության խորացման, ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների մասին:
Օրվա երկրորդ կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդիական թեմաները, այդ թվում` ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի համաձայնագրի մասնակից պետությունների վավերացման ընթացքի մասին` հաղորդում է Կրեմլի կայքը: