Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քնած Էրդողան

Քնած Էրդողան
10.10.2017 | 12:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ննջել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Տեսանյութն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Sputnik Turkey-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի ելույթի ժամանակ նրա կողքին նստած Էրդողանը հորանջում և ննջում։

Պորոշենկոն նկատել է նրա քնկոտությունը և միտումնավոր թրխկացրել սեղանին` խանգարելով Էրդողանի քունը։ Նախագահների հանդիպման առանցքային պահերից մեկը Էրդողանի հայտարարություն էր, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։ Պորոշենկոն առաջարկել է Էրդողանին միանալ «Ղրիմի ապաօկուպացման ընկերների» խմբին։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ