ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ չեխ Իվանա Թրամփը, ABC-ի հետ հարցազրույցում իրեն անվանել է ԱՄՆ առաջին տիկին, որ առաջացրել Մելանիա Թրամփի դժգոհությունը։ 68-ամյա Իվանան հայտարարությունն արել է իր հուշերի գրքի լույսընծայման առիթով հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ինքը Սպիտակ տան ուղիղ հեռախոսահամարն ունի, որից օգտվում է երկու շաբաթը մեկ անգամ։ «Ես առանձնապես չեմ ձգտում զանգահարել այնտեղ, քանի որ այնտեղ է Մելանիան։ Չեմ ցանկանում խանդ առաջ բերել, որովհետև ես եղել եմ Թրամփի առաջին կինը։ Ես առաջին տիկին եմ»,- ասել է Իվանան։