Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Կազմակերպության ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու։ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն 2 ձայն է ստացել: Ռուսաստանը խոստացել էր սատարել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը:
Առաջին փուլի արդյունքներով հնարավոր չի եղել նոր գլխավոր տնօրեն ընտրել` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել բացարձակ մեծամասնությունը: Առավելագույն ձայները ստացել են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ ալ-Կավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի հարցերով նախկին նախարար Մուշիր Խատաբը` հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնի ղեկավար Մայքլ Վորբսը Թվիթերի իր էջում: