Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի վարչապետը Իրանում քննարկել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հարցը

Հայաստանի վարչապետը Իրանում քննարկել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հարցը
11.10.2017 | 01:33

«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրու ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիի հետ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ:


Իրան պաշտոնական այցի երկրորդ օրը Կարեն Կարապետյանը նախարարներին ընդունել է իր կեցավայրում: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:


Կարեն Կարապետյանը Թեհրան է այցելում Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով: Այցի առաջին օրը Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ