Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որ մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք արժանացան նախարարների հավանությանը։ ԱԳ նախարարները հավանության են արժանացրել «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը։
Նիստի մասնակիցները hավանություն են տվել 2019-ը ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ է արվել Հայրենական մեծ պատերազմում հաղթակակի 75-ամյակի նշմանը։
Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018-ի ապրիլին Մինսկում։