Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, որ ինքը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Անկարայի հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատել` ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Դմիտրի Նովիկովը RT-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը ցույց տվեց, որ Անկարայի արտաքին քաղաքականության «շրջադարձները» կարող են առաջանալ ինչպես իշխանափոխության ժամանակ, այնպես էլ միևնույն նախագահի օրոք։ Դմիտրի Նովիկովն ընդգծել է, որ Ղրիմի հիմնախնդրում Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի համախոհը։