Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Բաբլոյանն ասում է` մի շտապեք

Արա Բաբլոյանն ասում է` մի շտապեք
11.10.2017 | 01:39

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհուրդ է տալիս չշտապել եզրակացություններ անել, թե ով է 2018-ի ապրիլին լինելու ՀՀ վարչապետ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե կիսու՞մ է կուսակիցների կարծիքը, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն անփոխարինելի է վարչապետի պաշտոնում, Արա Բաբլոյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը հմուտ կառավարիչ է, ունի տարիների փորձ և մեծ, շրջահայաց պատկերացում ներքին ու արտաքին խնդիրների շուրջ։

«Եթե այս պահին դուք որպես եզրակացություն եք ուզում՝ Սերժ Սարգսյանին ընտրել ապրիլին, թե ոչ, նորից կրկնում եմ՝ մենք բոլորս ապրիլին կորոշենք»,- հավելեց նա։ ԱԺ նախագահը կառավարության մեկ տարվա աշխատանքը արդյունավետ է համարում։ «Վերջին ցուցանիշները, որոնք ներկայացվեցին, ցույց են տալիս, որ բավականին զարգացում է արձանագրվել։ ՈՒրախ եմ, որ կառավարության արդյունքները դրական են։ Բոլորս այդ արդյունքներից ենք կախված, որովհետև մեր հիմնական նպատակը մեր երկրի զարգացումն ու բարելավումն է»,- եզրափակեց նա։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ