Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամության մասին կհայտնի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, սակայն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը երբեք չի փոխվի` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ նախագահների հանդիպման հավանականության վերաբերյալ խոսելը իր լիազորությունների շրջանակներում չէ, սակայն շեշտեց, որ հստակ է՝ հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երբեք չի փոխվի:
«Հայկական կողմի դիրքորոշումը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա տարածքային վեճ չէ, ուստի Ադրբեջանի նախագահի մտորումները տարածքային ամբողջականության մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ ֆարս»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ սա ուղղակի մարդու իրավունքների պաշտպանության հարց է, որտեղ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը կենսական անհրաժեշտություն Է։ «Առանց այդ իրավունքի ամբողջական իրացման, մենք չենք կարող այլ խնդիրներից խոսել։ Խնդիրների խնդիրն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։ Մնացած խնդիրներն ածանցյալ են»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։