Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի կազմակերպած Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովը, որ անցկացվում էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լրագրողների հետ զույցում ասաց, որ միջոցառումը նպատակ ունի խթանելու կառավարման և առաջնորդության հմտությունները հայ մասնագետների շրջանում՝ կիսելով բրիտանական փորձը։
«Հատկապես կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, ռազմավարությունը տարածել ավելի լայն շրջանակում, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն իմանա, թե ինչ դեր ունի ինքը ամբողջական արդյունքի ապահովման մեջ։ Շատ դինամիկ մթնոլորտ կա Հայաստանում ներկայումս, շատ կազմակերպություններ փոփոխություններ են անցնում, և շատ կարևոր է թիմն առաջնորդել այդ փոփոխությունների գործընթացի շրջանակում»,- նկատեց դեսպանը։