Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հերմինե Նաղդալյան. Մենք ցանկանում ենք բարձրացնել կոռումպացված զեկույցների հարցը, որը դեռ լուծված չէ

Հերմինե Նաղդալյան. Մենք ցանկանում ենք բարձրացնել կոռումպացված զեկույցների հարցը, որը դեռ լուծված չէ
11.10.2017 | 11:40

ԵԽԽՎ նախագահ ընտրելուց բացի` Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանը քննարկել է այլ հարցեր: 1903 (2012) բանաձևի իրականացումը. Խորհրդարանական Վեհաժողովի անդամների թափանցիկության, հաշվետվության ու ազնվության որակների ամրապնդումն ու խթանումը թեման ներկայացրել է Յան Լիդլ-Գրենջերը, քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Նա նշել է, որ օրը շատ կարևոր է Վեհաժողովի կյանքում` «ազնիվ քաղաքականության կարևոր մի հաղթանակ» և շնորհավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսին ու կարևորել, որ նորընտիր նախագահի առաջին ուղերձներից էր անխոնջ պայքարել կոռուպցիայի դեմ: Նա շնորհակալություն է հայտնել Յան Լիդլ-Գրենջերին` հիանալի աշխատանքի և Ասամբլեայում տեղ գտած իրականությունը փոխելու պատրաստակամության համար: «Որոշ քաղաքական գործիչների անազնվության և անպարկեշտության պատճառով կոռուպցիան խորապես արմատավորվել է մեր Ասամբլեայում: Կցանկանայի զեկույցից առանձնացնել այն հատվածը, որտեղ ասվում է, որ Ասամբլեան անհարմար իրավիճակում է հայտվել, երբ իր գործողությունների և դիրքորոշումների օրինավարությունը և իր քաղաքական հուսալիությունը կասկածանքի տակ են հայտնվում: Իսկապես, Ասամբլեայի որոշ անդամների դեմ կոռուպցիայի և շահերի խթանման շուրջ պնդումները, ավելի քան երբևէ կասկածի տակ են դնում Ասամբլեայի գործողությունների և դիրքորոշումների օրինավարությունը: Այս իրավիճակում, հաշվի առնելով Ասամբլեայի հեղինակությանը վնասելու վտանգը, ընդունվել է համընդհանուր ռազմավարություն` կոռուպցիայի ռիսկերից պաշտպանվելու և ցանկացած գաղտնի գործելակերպ ուշադրության կենտրոնում պահելու համար: Մենք այն անվանեցինք ինքնամաքրման` զտման ռազմավարություն: Մենք կարող ենք իսկապես պնդել, որ վերջին տարվա ընթացքում Ասամբլեան գործում էր այդ ռազմավարությանը համապատասխան: Շատ կարևոր է, որ Ասամբլեան որպես համաեվրոպական ժողովրդավարության և օրինավարության օջախ իր մեջ ուժ է գտել այս ուղով շարժվելու համար: Մենք ողջունում ենք բոլոր քաղաքական խմբերի և ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց պարտքն ու պարտավորությունն են համարել օժանդակել տվյալ կեղտոտ տեխնոլոգիաների հայտնաբերմանը և Եվրոպայի քաղաքական կյանքից դրանց վերացմանը:


Դուք հիշում եք, որ մեր Ասամբլեան իր անդամների հետ կապված կոռուպցիոն մեղադրանքները արդյունավետ և անկախ քննության ենթարկելու համար հաստատել է անկախ, արտաքին քննչական մարմին: Կոռուպցիան արմատախիլ անելու հաջորդ քայլը Ասամբլեայում անշահախնդրության հուսալի և հետևողական հիմունքների ստեղծումն է Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO) ղեկավարությամբ:


Ասամբլեան վարքագծի որոշ կանոններ է ընդունել ապագայում կանխելու Ասամբլեայում կոռումպացված վարքը, նաև որոշում է ընդունվել վերանայել անդամների վարքագծի սկբունքների ընթացիկ բացթողումները: Մենք հավատում ենք, որ տվյալ մեխանիզմի հիմնումը, թույլ կտա իրականացնել բարոյական կանոնների և սկզբունքների ենթադրյալ խախտումների անկողմնակալ հետաքննություն: Զեկույցը ուսումնասիրել է մի շարք կարևոր հարցեր, ինչպիսին են վարքագծերի նորմեր, շահերի բախման շուրջ արված առաջարկությունները, պատժամիջոցների համակարգ, լոբբինգի թափանցիկություն, պատվավոր անդամակցություններ և այլն: Բայց միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք բարձրացնել կոռումպացված զեկույցների հարցը, որը դեռ լուծված չէ: Մենք չպետք է մոռանանք, թե այդ զեկույցները ինչպես են պատրաստվել: Թույլ տվեք հուսալ, որ զեկույցը անհրաժեշտ միջոցների հետ համատեղ թույլ կտա բարելավել մեր Ասամբլեան և վերականգնել իր ազնիվ անունը»` ասել է Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ