Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Համազգային գործադուլ՝ ընդդեմ Մակրոնի ծրագրի

Համազգային գործադուլ՝ ընդդեմ Մակրոնի ծրագրի
11.10.2017 | 11:43

Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ մեկօրյա գործադուլ են հայտարարել և բողոքի ցույցի դուրս եկել՝ առաջիկա հինգ տարիներին շուրջ 120 հազար բյուջետային աշխատողներ կրճատելու՝ նախագահ Մակրոնի ծրագրի դեմ: Համազգային գործադուլի արդյունքում փակվել են դպրոցներ, հիվանդանոցներ, չեղյալ է համարվել ավիաչվերթերի մեկ երրորդը:

Նախագահի ծրագիրը տապալելու համար, առաջին անգամ վերջին տասնամյակում, միավորվել են Ֆրանսիայի բոլոր 9 արհմիությունները, որոնք ավելի քան 5 միլիոն ներկայացուցիչ ունեն: Կառավարությունը պնդում է, թե չի հրաժարվելու ուռճացված համակարգն օպտիմալացնելու ծրագրից:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ