Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան, Բաղդադը ու Թեհրանը` նույն գծի վրա

Անկարան, Բաղդադը ու Թեհրանը` նույն գծի վրա
11.10.2017 | 11:45

Անկարան, Բաղդադը և Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե է անցկացվել: Մենք հանդես ենք գալիս ոչ թե քուրդ ժողովրդի, այլ Հյուսիսային Իրաքի կառավարության անպատասխանատու գործողությունների դեմ: Մենք նրա հետ դադարեցրել ենք ավիահաղորդակցությունը և նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, թույլ չենք տվել նրանց ներկայացուցչի ժամանումը մեր երկիր: Դա ամենը չէ: Եթե Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը չսթափվի, մենք կհանդիպենք Իրաքի և Իրանի ներկայացուցիչների հետ, կընդունենք հետագա որոշումներ»,- ասել է Բինալի Յիլդիրիմը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ