Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է. «Մենք պետք է այնտեղ գտնվենք այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայից սպառնալիք է բխում Թուրքիայի համար: Այնտեղ է գտնվում Սիրիական ազատ բանակը, որը գործում է մեզ հետ միասին: Այսինքն՝ սիրիացիները: Նրանք պաշտպանում են իրենց հողը, իսկ մենք նրանց աջակցում ենք»:
Նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է Իդլիբում գործողություն սկսելու մասին: Թուրք զինվորականները Սիրիայի տարածք են մտել հոկտեմբերի 8-ին և հետախուզական աշխատանքներ կատարել հենակետեր տեղակայելու համար: