Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիգեն Սարգսյանն ընդունել է Անատոլի Սիդորովին

Վիգեն Սարգսյանն ընդունել է Անատոլի Սիդորովին
11.10.2017 | 11:48

Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Նա նախարարին զեկուցել է հոկտեմբերի 5- 7-ին Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքների, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:


Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ