Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուչդեմոն. Կատալոնիան հետաձգում է Իսպանիայից անկախանալու հռչակումը

Պուչդեմոն. Կատալոնիան հետաձգում է Իսպանիայից անկախանալու հռչակումը
11.10.2017 | 11:49

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը խորհրդարանում հայտարարել է, որ Կատալոնիան հետաձգում է Իսպանիայից անկախանալու հռչակումը, հաղորդում է DW- ն: Նա նշել է, որ Մադրիդի հետ երկխոսության միջոցով անհրաժեշտ է Իսպանիայից անկախանալու հարցը կարգավորել: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքում ինքնավարությունը ժողովրդից անկախ պետություն դառնալու մանդատ է ստացել: «Կատալոնիայի միլիոնավոր բնակչությունը կարծում է, որ Կատալոնիայի համար անկախ պետություն դառնալը միակ տարբերակն է»,- ասել է Պուչդեմոնը, հաղորդում է BBC- ն:

Պուչդեմոնի ելույթը նախատեսված էր տեղական ժամանակով 18:00-ին, սակայն լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտության պատճառով մեկ ժամով հետաձգվել է:
Երեքշաբթի Բարսելոնում անվտանգության միջոցառումները ուժեղացվել էին: Կատալոնիայի խորհրդարանը և Ցիտադել այգու տարածքը, որտեղ խորհրդարանն է, ամբողջովին շրջապատված է Կատալոնիայի ոստիկանության կողմից:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ