Մոսկվայում 83 տարեկանում մահացել է բուժարար Ալան Չումակը, հայտնում է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը։ «Մի քանի ժամ առաջ Մոսկվայում 83 տարեկանում մահացել է Ալան Վլադիմիրի Չումակը՝ մեծն բուժարար, գրող, փիլիսոփա և ուղղակի հիանալի մարդ։ Մենք 27 տարի ընկերություն ենք արել, և ես նրան շատ կկարոտեմ։ Հիշատակդ վառ»,- գրել է նա։