Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփն առաջարկել է Թիլերսոնին չափվել IQ-ով

Թրամփն առաջարկել է Թիլերսոնին չափվել IQ-ով
11.10.2017 | 11:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համեմատել ինտելեկտի գործակիցը պարզող թեստի իր արդյունքն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արդյունքի հետ, եթե պետքարտուղարն իսկապես պետության ղեկավարի հասցեին հայհոյանք է թույլ տվել։

«Կարծում եմ՝ դրանք կեղծ լուրեր են։ Սակայն եթե նա իսկապես ասել է, կարծում եմ, մեզ պետք է համեմատել IQ թեստերը։ Եվ կարող եմ ձեզ ասել, թե ով կհաղթի»,- ասել է Թրամփը Forbes-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով լուրը, որ Թիլերսոնն իրեն հիմար է անվանել։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ