Իրանի զինված ուժերի մամլո քարտուղար Մասուդ Ջազաերին նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահին երկրի հասցեին նոր սպառնալիքների հետ կապված և խոստացել ամերիկացիներին «նոր դասեր» տալ, փոխանցում է Reuters-ը:
«Կարծես թե Թրամփի վարչակազմը հասկանում է միայն հայհոյանքը։ Նրանց պետք են ցնցումներ՝ աշխարհում իշխանության նոր իմաստը հասկանալու համար»,-հայտարարել է Ջազաերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր միջուկային գործարքից դուրս գալու հնարավորության մասին։ ԱՄՆ-ը հայտնել էր նաև մտադրության մասին՝ ճանաչելու Իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկչական կազմակերպություն։