Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառլես Պուչդեմոնը ստորագրել է անկախության հռչակագիրը

Կառլես Պուչդեմոնը ստորագրել է անկախության հռչակագիրը
11.10.2017 | 12:50

Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը և խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են անկախության հռչակագիրը: Նրանցից հետո հռչակագրի տակ ստորագրել են անկախությանը սատարող «Միասին հանուն այո-ի» և «Ազգային միաբանության թեկնածություն» կուսակցությունների պատգամավորները, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն՝ 72 մանդատ:

Խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել:
Կատալոնիայի կառավարութան ղեկավար Կառլես Պուչդեմոնը ինքնավար մարզի խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը, որ Մադրիդի հետ երկխոսություն սկսի և հարթի ստեղծված իրավիճակը Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով` հայտնել է CNN-ը: Պուչդեմոնի խոսքով՝ հոկտեմբերի 1-ին ինքնավար մարզը մանդատ է ստացել կատալոնացիներից, որ ցանկանում են անկախ պետություն դառնալ՝ Հանրապետության տեսքով: «Կատալոնիան վաստակել է անկախ պետություն լինելու իրավունքը և լսելի լինելու իրավունքը»,- ասել է Պուչդեմոնը: Որևէ հստակ ամսաթիվ երկխոսություն սկսելու համար չի նշվել:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ