Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ հարված Մոսկվայի համար

Մեծ հարված Մոսկվայի համար
11.10.2017 | 12:52

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դուրս է եկել ընտրական պայքարից։ Երկու ձայն` Ադրբեջանի ու Ռուսաստանի, ստանալուց հետո նա հանել է թեկնածությունը քվեարկության առաջին փուլից հետո: Հոկտեմբերի 9-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի հավաքել:

Քվեարկության երկրորդ փուլը նույնպես հաջողությամբ չի ավարտվել, թեկնածուներից ոչ մեկը կրկին չի հավաքել ձայների մեծամասնությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են վեց երկրների ներկայացուցիչներ: Քվեարկության հաջորդ փուլը կայանալու է այսօր: Նոր գլխավոր տնօրենի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ