Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին պահանջել է հնարավորինս շուտ վերսկսել իրաքյան Քիրկուկ նահանգից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման աշխատանքները: Նախօրեին իրաքցի նախարարը հանդիպում է ունեցել Բաղդադում Թուրքիայի դեսպանի հետ և քննարկել է իրաքյան նավթի՝ թուրքական Ջեյհանի տարածքով արտահանման վերսկսման հարցը: Ալ Լաիբին շեշտել է Քիրկուկից Իրաքի Սալահ էդ Դին և Նեյնավա նահանգների տարածքով Թուրքիա հասնող նավթի մատակարարման գործընթացի վերականգնման արագացման անհրաժեշտության մասին:
Նավթի նախարարության ներկայացուցիչ Իսամ Ջիհադը նշել է, որ նավթի վերամշակմամբ ու մատակարարմամբ զբաղվող ընկերություններին աշխատանքների վերսկսման կարգադրությունը տրվել է նահանգներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո:
Քիրկուկը Բաղդադի ու Իրաքյան Քրդստանի միջև վիճելի տարածքներից է: