Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին երեք պայման է առաջադրել Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը՝ բանակցությունների գնալու համար: gazeteduvar.com.tr կայքը գրում է` Աբադին նշել է, որ Բաղդադը բանակցությունների կգնա քրդերի հետ, եթե բանակցություններն ու որոշումներն իրականացվեն միայն Իրաքի տարածքային ամբողջականության իրավունքի պահպանման հիման վրա և հարգեն երկրի սահմանադրության բոլոր կետերը: Իրաքի կենտրոնական իշխանությունների համար ևս մի կարևոր պայման է Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքների չեղարկումը:
Նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների: