Մադրիդի իշխանությունները Կատալոնիայի անկախության` մարզի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի հայտարարությունը համարում են բացարձակապես անընդունելի:
Կառավարությունը հիշեցրել է, որ հանրաքվեի վերաբերյալ օրինագիծը, որի հիման վրա Պուչդեմոնը հանդես է եկել հայտարարությամբ, ապօրինի է, իսկ նրա գործողությունները կասեցվել են երկրի Սահմանադրական դատարանի կողմից: Պուչդեմոնն ասել էր, թե հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով նա «ընդունում է քաղաքացիների մանդատը, որ Կատալոնիան դառնա անկախ երկիր»: