Պենտագոնը կտրականապես հերքում է Ռուսաստանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը «ձևական պայքար» է մղում ԻՊ-ի դեմ Սիրիայում: Երեկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե ԱՄՆ-ի առաջնորդած կոալիցիան սեպտեմբերին Իրաքում ավելի քիչ օդային հարվածներ է հասցրել, մինչդեռ սիրիական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել են Դեյր էզ-Զորի նահանգի ազատագրումը:
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջնորդած կոալիցիան ամեն օր հրապարակում է օդային հարվածների քանակի և արդյունքների տեղեկությունները: