Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձևերը

ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձևերը
12.10.2017 | 02:42

ԵԽԽՎ անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը:
Ավստրիացի Ստեֆան Շենախի և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի` «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» 15-կետանոց բանաձևը հաստատվեց քվեների 117 կողմ և 18 դեմ հարաբերակցությամբ:


Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկեցին Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը: Երկրորդ բանաձևի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման` «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին:


Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը և քաղբանտարկյալների առկայությունը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ