Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տրանսպորտի նախարարությունը խոստանում է չարություն չանել

Տրանսպորտի նախարարությունը խոստանում է չարություն չանել
12.10.2017 | 02:45

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակումներին և մտահոգություններին:


«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա: ՀՀ ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: Այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո կներկայացվեն թե հասարակությանը և թե շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ