Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում

Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում
12.10.2017 | 02:46

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն ասել է, որ Վաշինգտոնը բացատրություններ է ակնկալում Անկարայից՝ հյուպատոսարանի թուրք աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ: Բասսը ասել է լրագրողներին, որ ԱՄՆ-ը բնավ չի ցանկանում վատացնել ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները:

«Դժբախտաբար, ԱՄՆ-ը Թուրքիայի կառավարությունից առայսօր պարզաբանում չի ստացել մեր աշխատակիցների ձերբակալության հարցում»,- ասել է դեսպանը: ԱՄՆ-ը սառեցրել է Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը, երբ Թուրքիայի ոստիկանությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցներին: Թուրքիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե այլևս չի ճանաչում Բասսին որպես դեսպան:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ