Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի քրդերը պատրաստ են Դամասկոսի հետ երկխոսության

Սիրիայի քրդերը պատրաստ են Դամասկոսի հետ երկխոսության
12.10.2017 | 02:53

Սիրիայի հյուսիսում քրդական ինքնակառավարման ղեկավարությունը դրական է գնահատել Սիրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի միջնորդությամբ բաց երկխոսության` ասել է Հյուսիսային Սիրիայի Դաշնության շրջանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդուլքարիմ ՈՒմարը։

«Մենք այդ հայտարարությունները համարում ենք դրական և ուշացած։ Սա քայլ է, որը կարող է բազա դառնալ։ Մենք բաց ենք իշխանությունների հետ երկխոսության համար երկրում ճգնաժամը լուծելու նպատակով։ Ավելի վաղ եղել են նախաձեռնություններ։ Մենք մի քանի հանդիպում ենք անցկացրել իշխանությունների հետ ՌԴ միջնորդությամբ։ Իշխանություններն այն ժամանակ պատրաստ չէին քննարկել Սիրիայի ապագան: Մենք պատրաստ ենք շարունակել և ավարտին հասցնել բանակցությունները միջազգային երաշխիքների և Ռուսաստանի միջնորդության դեպքում»,- ասել է Աբդուլքարիմ ՈՒմարը։ Նա հավելել է, որ Սիրիայում քրդերի «պատմական հարցը» պետք է լուծվի Սիրիայի ճգնաժամի մեծամասշտաբ լուծման շրջանակում։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ