ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների տնտեսական ակտիվությունը վերականգնվել է։ Տարեսկզբից ապրանքաշրջանառությունն աճել է 25 տոկոսով և կազմել 75 մլրդ դոլար։ ԱՊՀ ընդլայնված կազմով նիստի ժամանակ նա ասել է. «ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի ժամանակ առաջնահերթ ուշադրություն է դարձվում տնտեսությանը։ Այս կապակցությամբ ես կցանկանայի նշել, որ տարեսկզբից մեր երկրներում տնտեսական ակտիվությունը վերականգնվում է։ 25 տոկոսով աճել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը և հասել 75 մլրդ դոլարի»,- ասել է Պուտինը։
Նրա կարծիքով՝ ազատ առևտրի հետագա կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել ապրանքների տեղաշարժի խոչընդոտները, պարզեցնել մաքսային ընթացակարգերը, այդ թվում՝ ԵՏՀ-ի հետ համագործակցության շնորհիվ։