Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջում է բացատրել` անկախություն հռչակե՞լ են, թե՞ ոչ։ Վարչապետ Մարիանո Ռախոյը զգուշացնում է, որ կարող է գործի դնել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է կասեցնել ինքնավար շրջանի ինքնակառավարման գործընթացը` ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։
Նրա խոսքով՝ այդ պահանջն անհրաժեշտ է Սահմանադրության 155-րդ հոդվածը գործի դնելու համար։ «Դրանով մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները վստահ լինեն»,- ասել է նա։