Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիգեն Սարգսյան. Ես հետևողական կպատժեմ մարդկանց, որոնք բանակում պարտադրել են աղոթել

Վիգեն Սարգսյան. Ես հետևողական կպատժեմ մարդկանց, որոնք բանակում պարտադրել են աղոթել
12.10.2017 | 03:06

Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել` ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, որ բանակում զինվորներին ստիպում են աղոթել, մինչդեռ զինվորների մեջ կան աթեիստներ կամ այլ կրոնական ուղղություն դավանողներ:

«Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, որոնք օրենք են խախտել»,- արձագանքեց նախարարը՝ հավելելով, որ ինքը շարունակելու է հաճախ հրամանատարների հետ այցելել Մայր Աթոռ. «Որովհետև բացարձակ եմ համարում այն արժեքը, որը մեր Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում, առհասարակ»։ Նրա խոսքով, Ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերը բանակում հոգևոր արժեքներ սերմանելու ուղղությամբ տվել են և տալու իրենց արդյունքները. «Մեր հոգևոր սպասավորների ինստիտուտը մեծ դերակատարում ունի` և որպես բանակային հոգեբանների, և որպես ավագ ընկերների` զինվորի կողքին կանգնելու: Մենք այդ ինստիտուտը պետք է շարունակենք ուժեղացնել»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ