Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնն Անկարայի պարզաբանումներն է ակնկալում

Վաշինգտոնն Անկարայի պարզաբանումներն է ակնկալում
12.10.2017 | 13:26

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն ասել է, որ Վաշինգտոնը տակավին բացատրություններ է ակնկալում Անկարայից՝ հյուպատոսարանի թուրք աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ և բնավ չի ցանկանում վատացնել ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները: «Դժբախտաբար, ԱՄՆ-ը Թուրքիայի կառավարությունից առայսօր պարզաբանում չի ստացել մեր աշխատակիցների ձերբակալության հարցում»,- ասել է դեսպանը:


ԱՄՆ-ը սառեցրել է Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը, երբ Թուրքիայի ոստիկանությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցներին: Թուրքիան էլ դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս չի ճանաչում Բասին որպես դեսպան:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ