Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իսպանիայի վարչապետը 11 օր է տվել Կատալոնիայի կառավարությանը

Իսպանիայի վարչապետը 11 օր է տվել Կատալոնիայի կառավարությանը
12.10.2017 | 13:29

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարությանը անկախությունից հրաժարվելու համար ութ օր է տվել, հակառակ դեպքում կդադարեցնի Կատալոնիայի ինքնավարությունը և Մադրիդի ուղղակի կառավարում կմտցնի` հաղորդում է Reuters-ը: Կատալոնիայի կառավարությունը մինչև հոկտեմբերի 16-ի առավոտ ժամանակ ունի պատասխանի համար:

Եթե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատի, որ անկախություն է հռչակել, նրան ևս 3 օր կտրվի շտկելու համար: Հակառակ դեպքում կկիրառվի155-րդ հոդվածը, որը թույլ կտա Ռախոյին շրջանի կառավարությունը լուծարել:

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ