ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չգիտի, թե ինչ կձեռնարկի Իրանի հետ միջուկային գործարքի հարցում։ Fox News-ին տված հարցազրույցում հաղորդավարը հարցրել էր` Թրամփը հրաժարվու՞մ է պաշտոնապես հաստատել, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, թե՞ մտադիր է դուրս գալ գործարքից։
«Մենք կարող ենք անել և մեկը, և մյուսը։ Ես հստակ չգիտեմ, թե ինչ կանեմ ես»,- ասել է Թրամփը։ Նա նորից Իրանի հետ գործարքն անվանել էր իր տեսած ամենավատ համաձայնագրերրց մեկը։ «Նրանք շատ արագ միջուկային զենք ձեռք բերելու ու 1,7 մլրդ դոլար կանխիկ գումար ստանալու ճանապարհ գտան»,- ասել է նախագահը և հավելել, որ ԱՄՆ-ը դրա դիմաց ոչինչ չի ստացել։