ԱՄՆ-ը տեղեկացրել է UNESCO-ից դուրս գալու մասին, որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-ի դեկտեմբերի 31-ից: Վաշինգտոնն իր քայլը պատճառաբանում է UNESCO-ի հիմնարար բարեփոխման անհրաժեշտությամբ և կազմակերպության որդեգրած «հակաիսրայելական կողմնակալությամբ»: ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացրել են, որ շարունակելու են UNESCO-ում աշխատել որպես մշտական դիտորդներ:
2011-ին ԱՄՆ-ը դադարեցրել էր կազմակերպության ֆինանսավորումը, երբ UNESCO-ի անդամ էր դարձել Պաղեստինի ինքնավարությունը: