Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շավարշ Քոչարյան. Այսօր առաջնայինը վստահության մթնոլորտն է, ու դեռևս չենք կարող առաջընթաց արձանագրել կարգավորման հարցում

Շավարշ Քոչարյան. Այսօր առաջնայինը վստահության մթնոլորտն է, ու դեռևս չենք կարող առաջընթաց արձանագրել կարգավորման հարցում
12.10.2017 | 23:53

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝
Շավարշ Քոչարյանն ասել է, որ պետք է տարբերակել երկու բանակցությունները․ բանակցություններ վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, և բանակցություններ՝ հիմնախնդրի կարգավորման գործում առաջընթաց ապահովելու համար․ «Քանի դեռ չկա կողմերի միջև վստահություն, առաջընթաց անհնարին է: Եթե կրակում են, սադրում են, եթե ամեն օր սպառնում են ուժով, ո՞նց կարող է առաջընթաց լինել... Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ հող, որևէ դրական միտում, որը թույլ տա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»:


Հարցին, թե ունենք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողություններ չի սկսի, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Իհարկե չունենք: Ավելին` պետք է ասենք, որ Ադրբեջանի, ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշման, և առայսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում»:


Հարցին` երբ նախապայմանները կատարված չեն, որքանով է նպատակահարմար գնալ բանակցություններին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց․ «Երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մի հարթությունը վերաբերում է ընդհանուր առմամբ նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները: Դա նաև եռանախագահների առաքելությունն է: Մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: Էդ երկու հարթություններն իրար հետ սերտ կապված են: Եվ, հաշվի առնելով վերջին ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումը առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Եվ այդ տեսակետից բանակցություններ ասելով, մենք պետք է հստակ գիտակցենք, որովհետև շատ անգամ պատկերացումն այսպիսին է՝ գնում են կոնկրետ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք սրտի, դա դեռևս այդպես չէ, և այսօր առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որը իր հերթին նշանակում է, որ պետք է այդ սադրանքներին վերջ դրվի»:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ