ԱՄՆ պետքարտուղարության հատուկ պատվիրակությունը, մուտքի անցագրերի հետ կապված, իրավիճակը հարթելու համար, կժամանի Թուրքիա` հայտնում է NTV-ն: Թուրքական կողմը Նահանգներին առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ վիզային ճգնաժամը լուծելու համար: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել էին, որ տեղեկություններ չունեն վիզաների տրամադրման արգելքի դադարեցման վերաբերյալ: