Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ-ն մատնանշում է Թուրքիայում օրենքի գերակայության լուրջ խնդիրները

ԵԽԽՎ-ն մատնանշում է Թուրքիայում օրենքի գերակայության լուրջ խնդիրները
13.10.2017 | 00:02

ԵԽԽՎ-ն նշել է, որ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ պետություններում օրենքի գերակայության հետ կապված «լուրջ խնդիրներ» կան` մատնանշելով հինգ երկիր, որտեղ վերջին իրադարձությունները վտանգ են ներկայացնում օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի համար: Բեռն Ֆաբրիցիուսի զեկույցի հիման վրա պատվիրակները մանրամասն ուսումնասիրել են իրավիճակը Բուլղարիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում և Թուրքիայում։ Վեհաժողովի պատվիրակները կոչ են արել Թուրքիային հնարավորինս արագ հանել արտակարգ դրության ռեժիմը և վերանայել սահմանադրական փոփոխությունները։


Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է անհապաղ վերջ դնել դատավորների և դատախազների, այլ քաղաքացիական ծառայողների մասսայական պաշտոնանկություններին և վերաքննել պաշտոններից հեռացված մարդկանց գործերը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ