Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հռոմի պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու ՈՒկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած

Հռոմի պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու ՈՒկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած
13.10.2017 | 00:03

Հռոմի պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու ՈՒկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած` ասել է ՈՒկրաինայի Հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շևչուկը, որ մասնակցել է պոնտիֆիկոսի և արևելյան քրիստոնեական եկեղեցիների գերագույն արքեպիսկոպոսների ու պատրիարքների հանդիպմանը։

«Արքեպիսկոպոսները և պատրիարքները կարճ ողջույնից հետո պապին իրենց խոսքն են հայտնել իրենց ժողովուրդների անունից։ Վերջում, երբ պապը ամփոփել է հանդիպման արդյունքները, ասել է. «Ես զարմացած եմ, թե ինչպես եք դուք բոլորդ և ձեր եկեղեցիները տառապում պատերազմներից՝ Մերձավոր Արևելքում և ՈՒկրաինայում։ Գիտե՞ք ով է բոլոր պատերազմների, ցավի և ավերածությունների պատճառը։ Սատանան է։ Եվ մեր պատասխանը պետք է լինի աղոթքը»։

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ