Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի կառավարության պաշտոնական դիրքորոշումը՝ Իրաքի Քրդստանի հանրաքվեի մասին

Իրաքի կառավարության պաշտոնական դիրքորոշումը՝ Իրաքի Քրդստանի հանրաքվեի մասին
13.10.2017 | 00:05

Հայաստանում Իրաքի դեսպանությունը ներկայացրել է իր երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը Իրաքի Քրդստան ինքնավար մարզում անցկացված հանրաքվեի վերաբերյալ. «Իրաքյան կառավարությունը ջանասիրաբար փորձել է պահպանել Իրաքի ժողովրդի և տարածքի միասնականությունը՝ մինչև վերջին պահը հույս ունենալով, որ Քրդստանի տարածքային կառավարությունը հետ կկանգնի իր միակողմանի սխալ քայլից, և ձեռնարկել է բոլոր միջոցները՝ համոզելու ինքնավար մարզին՝ հրաժարվելու հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է սոցիալական պայմանագիր Իրաքի բոլոր էթնիկ տարրերի միջև և որի օգտին քուրդ քաղաքացիները քվեարկել են իրենց ազատ կամքով՝ անգամ գերազանցելով իրաքյան մյուս նահանգներին, ինչպես, օրինակ, Էրբիլի նահանգում քվեարկության տոկոսը հասել է 99,36 %, Դոհուքի նահանգում՝ 99,13 %-ի և Սուլեյմանիայի նահանգում՝ 98,96 %-ի: Քրդերի՝ մարգինալ լինելու պնդումներն անհիմն են, քանի որ նրանք իրական մասնակցություն ունեն դաշնային կառավարությունում և բարձր մակարդակի պաշտոններ են զբաղեցնում պետության ներսում, որոնցից, թերևս, ամենանշանակալին հանրապետության նախագահի պաշտոնն է, ինչպես նաև պաշտոններ Դաշնային խորհրդարանում և նախարարական կաբինետում՝ որպես նախարարներ և փոխնախարարներ և այլ հատուկ աստիճաններ՝ բնակչության մեջ իրենց թվաքանակին համապատասխան:

Հանրաքվեի քայլի հետ կապված անհամաձայնություններ կան անգամ քրդական ուժերի ներսում, քանի որ նրանք վախենում են Իրաքի Քրդստանում մեկ կուսակցության ձեռքում իշխանության կենտրոնացումից, ինչը պարզ էր այդ ուժերի արած հայտարարություններում: Իսկ ինչ վերաբերում է Իրաքի նավթային հարստություններին, Իրաքի հյուսիսում, ինչպես նաև Քրդստանի տարածքում գտնվող նավթահանքերը երկրի հարստության մի մասն են կազմում, և նավթի արտահանումը, արտաքին առևտուրը, ներդրումներն ու բանկային գործարքները համարվում են դաշնային կառավարության իրավասությունը, որը լիակատար իրավունք ունի դրանք շահագործելու և դրանցից ստացվող եկամուտները պետբյուջե փոխանցելու համար, ինչպես նաև ելնելով պետականության սկզբունքից՝ Իրաքի դաշնային կառավարությունը ամբողջովին իրավասու է՝ վերահսկելու Իրաքյան Քրդստանի օդանավակայանները, ենթարկելու բոլոր սահմանային անցակետերը դաշնային իշխանություններին և փակելու ոչ պաշտոնական անցակետերը: Քիրկուկի նահանգը ևս համարվում է Իրաքի տարածքի անբաժանելի մասը, և Քրդստանի ինքնավար մարզն իրավունք չունի այն բռնի ուժով ընդգրկելու իր տարածքի մեջ և պարտադրելու ստատուս քվոյի քաղաքականությունը:


Միջազգային հանրությունն արդեն իսկ հաստատել է հանրաքվեի անօրինականությունը՝ մերժելով դրա արդյունքները և իր զորակցությունն է հայտնել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ հիմնվելով Արաբական երկրների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության որոշման, Անվտանգության խորհրդի հայտարարության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրաքի հարևան բոլոր երկրների դիրքորոշումների և հայտարարությունների վրա: Այս հանրաքվեն խարխլում է նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը և հատկապես ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ Իրաքի մղած պատերազմը, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների անվտանգության համար»:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ