Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը, հայտարարել է, որ Արևմուտքը սովոր չէ տեսնել նոր ու հզոր Թուրքիա, ինչի պատճառով էլ ցանկանում է «սանձել» իրենց:
«Նրանք ցանկանում են օղակի մեջ վերցնել Թուրքիան և սանձել՝ ինչպես եղունգները քաշած առյուծի»,- ասել է Էրդողանը: Չնայած ԱՄՆ-ի պատասխանին, որ Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցումը ոչ թե Անկարայում ԱՄՆ դեսպանի, այլ Սպիտակ տան ու ԱՄՆ կառավարության որոշումն էր, Էրդողանը շարունակել է պնդել, որ թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի մեղավորն ԱՄՆ դեսպան Ջոն Բասն է: