Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նովրուզ Մամեդովը լացացնում է

Նովրուզ Մամեդովը լացացնում է
13.10.2017 | 00:07

Twitter-ի իր էջում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը գրել է. «Երկար ժամանակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ իր անարդար և դաժան վերաբերմունքով զարմանք և ափսոսանք է առաջացնում»: Մամեդովի կարծիքով՝ «ԵԽԽՎ-ում որոշ անձինք իրենց պահում են գրեթե ինկվիզիցիայի դատարանի անդամների նման», համարում են պատժի որոշումն իրենց պարտականությունը:

«ԵԽԽՎ-ում չե՞ն տեսնում՝ ուր է տանում Եվրոպային այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, թե իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժներ որոշելն է, իսկ հենց իր մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, այդ դեպքում ո՞ւմ և ինչի՞ համար է հարկավոր նման մարմինը»,- գրել է Մամեդովը: Երեկ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:


Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
ԵԽԽՎ-ն ընդունել է նաև Ալեն Դեստեքսի «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» զեկույցի վերաբերյալ №14397 բանաձևը: Զեկույցի նախագծում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ