Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռեքս Թիլերսոնը Իրանի հարցը քննարկել է Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ

Ռեքս Թիլերսոնը Իրանի հարցը քննարկել է Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ
13.10.2017 | 13:35

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել է Իրանի հարցով Դոնալդ Թրամփի սպասվող ելույթը Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ` հայտարարել է պետքարտուղարությունը՝ չհաղորդելով մանրամասներ:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի խոսքով՝ զրույցը եղել է խորհրդատվական` Իրանի հարցով ընդհանուր կետերի մասին, որը նախագահ Թրամփը կհայտարարի հոկտեմբերի 13-ին: Նա հայտնել է, որ Թիլերսոնը խոսել է Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, ՉԺՀ պետական խորհրդական Յան Ցզենի հետ: Թրամփը Իրանի խնդրով նոր ռազմավարությունը կներկայացնի հոկտեմբերի 13-ին: Սպասվում է, որ նա կհայտարարի իրանական ատոմային ծրագրի շուրջ համաձայնության ապահավաստագրման (դեսերտիֆիկացիայի) մասին:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ