Նյու Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքի քաղաքապետարանի շենքում հայտնաբերել են Նապոլեոնի կիսանդրին, որ Օգյուստ Ռոդենը քանդակել է 1908-ին: Կիսանդրին համարվում էր կորած` հաղորդում է North Jersey News ամսագիրը: Կիսանդրու իսկությունը հաստատել է ժամանակակից արձանագիտության միջազգային փորձագետ Ջերոմ Լե Բլեյը 2015-ին, բայց դա մինչև հիմա հայտնի չէր, գրում է ամսագիրը: Մարմարե կիսանդրու արժեքը 4-12 միլին դոլար է: Քաղաքապետարանը հայտնել է արձանը Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանին հանձնելու որոշման մասին և կցուցադրվի Ռոդենի 100-ամյակին:
«Խոսակցություններ կային, որ Ռոդեն է, բայց միշտ անհնարին ասեկոսեներ են պտտվում: Այդ պատճառով բավական տպավորիչ էր իմանալ, որ դրանք հաստատվել են»,- նշել է Մեդիսոնի քաղաքապետ Ռոբերտ Քոնլին: Կիսանդրին գնել է մասնավոր կոլեկցիոները Նյու Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանում» 1915–1929-ին ցուցադրումից հետո: Այդ ժամանակից կիսանդրու գտնվելու վայրը որոշել չէին կարողանում:
2016-ի մայիսին աճուրդում վաճառեցին Ռոդենի «Հավերժական գարուն»-ը ռեկորդային 20,4 մլն դոլարով, փետրվարին Ռոդենի մեկ այլ քանդակ՝ «Իրիս՝ աստվածների պատգամաբեր», վաճառվել է 16,7 մլն դոլարով: